Էրիկ Հոբսբաումի համար քսաներորդ դարը սկսվում է 1914 թվին, ավարտվում՝ 1991 թվին:
Այդ ժամանակաշրջանի մեծագույն մշակութային աղետը կապված է Էրմիտաժի հետ, երբ անթրաշ բոլշևիկների տրամադրության տակ հայտնվեցին Էրմիտաժի գանձերը:
Մեծ աղետ է նաև այն, ինչ տեղի ունեցավ 40 թվին Լուվրի հետ, որի վերաբերյալ խորհուրդ եմ տալիս դիտել Սոկուրովի «Ֆրանկոֆոնիան», սակայն վերադառնամ ասելիքիս:
Ռուսաստանն այդ ժամանակ մեծ պարտքեր է ունեցել: Բոլշևիկները որոշում են Էրմտաժի հարստությունը վաճառել բավական էժան գներով, որպեսզի փակեն պետության պարտքերը:
Աճուրդի էին հանել Վան Էյկի, Ջորջոնեի, Ռուբենսի, Ռեմբրանդտի և այլ մեծությունների գործերը:
Ցածր գներով նկարներ գնողների, կամ ավելի ճիշտ՝ կպցնողների մեջ էր նաև հայազգի Գաուստ Գյուլբենկյանը:
Սակայն ճակատագրի հեգնանքով Էրմիտաժի մշակությային ժառանգությունը պաշտպանողների մեջ էր հայազգի մեծություն Հովսեփ Օրբելին, ով վտանգելով իր կյանքը, փորձում էր փրկել նկարները:
Ի՞նչ եմ ուզում ասել. այս տարածաշրջանում ստեղծվել էր գյուլբենկյանների պետություն, որը կոչվում էր՝ Հայաստանի Հանրապետություն՝ ողբերգությունների վրա փող աշխատողների, փող սարքողների, торгаш -ների կազմակերպություն:
Այն արդեն վարի է գնացել:
Կունենա՞նք Օրբելի, կունենանք նոր պետություն:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ